Այսօր`սեպտեմբերի 21-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» նախաձեռնությամբ մեկնարկեց «Դեպի մեր հավատքի աղբյուրները» խորագրով Երևան-Խոր Վիրապ հեծանվային մարաթոնը: 50-ից ավելի հեծանվորդներ ուղևորվեցին Խոր Վիրապ, որտեղ մասնակցելու են պատարագի եւ վերադառնալու են Երևան:
NEWS.am-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արման Անտոյանն ասաց, որ այս ուխտագնացության նպատակն է ոչ միայն քարոզել հեծանվային մշակույթը որպես սպորտաձև, այլև նշել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը:











