«ԱրմենՏել»-ի ՓԲԸ-ն բջջային կապի բաժանորդները կարող են լիցքավորել իրենց կամ «ԱրմենՏել»-ի ցանկացած բաժանորդի հաշվեկշիռը Ռուսաստանում գործող ավելի քան 8000 վճարման կետերում:
Բացի դրանից, Ռուսաստանում բնակվողները հնարավորություն ունեն վճարել կապի ծառայություների համար Հայաստանում բնակվող եւ Beeline բաժանորդ հանդիսացող իրենց ընկերների կամ բարեկամների փոխարեն: Վճարումներն իրականացվում են ռուսական ռուբլով:
«Մենք համոզված ենք, որ ռուսական խոշորագույն ընկերությունների հետ համագործակցության արդյունքում վճարումների ընդունման ցանցի ընդլայնումը եւս մեկ քայլ է մեր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պահանջված եւ հասանելի դարձնելու համար բոլոր այն վայրերում, որտեղ առկա է մեր բրենդը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



























