Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները այսօր՝ սեպտեմբերի 21-ին, առավոտից Ազատության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում բացօթյա արվեստանոց էին կազմակերպել։ Բոլոր ցանկացողների ձեռքերին կամ դեմքին ուսանողները եռագույն դրոշն էին նկարում՝ 100-200 դրամի դիմաց։

Ուսանողներից Անուշ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ ինքն անվճար նկարազարդել է ճապոնացի մի զբոսաշրջիկի դեմքը, որովհետեւ շատ էր ուզում  ճապոնացու դեմքին մեր եռագույնը տեսնել։

«Համ ուրախ ժամանակ ենք անցկացնում, համ էլ փող աշխատում»,- մեր թղթակցին ասել է առաջին կուրսի ուսանող Էռնեստոն։