«Alcatel էլեկտրոնային համակարգեր» ընկերությունը հայտարարել է teXet X-driver սմարթֆոնի վաճառքի մասին, որը ի վիճակի է բազում փորձություններ ու անհաջողություններ հաղթահարել: Նորույթի կորպուսը պաշտպանում է անկումներից ու բնական աղետներից: Բացի այդ այն ունի խոնավությունից եւ փոշուց միջազգային IP68 դասի պաշտպանության, ինչը երաշխավորութմ որ փոշեմեկուսիչ հատկություններ ու կարող է մեկ մետրից ավելի խորությամբ ջրասուզվել: Բացի այդ X-driver-ի օգտատերերին կծառայի ժամանակակից սմարթֆոնների ողջ ներուժը:teXet X-driver կառուցված է երկմիջուկային Qualcomm MSM8225 պրոցեսորի հիմքի վրա 1 ԳՀց հաճախականությամբ եւ ունի Android 4.0.4 օպերացիոն համակարգ, 768 ՄԲ ծավալով օպերատիվ հիշողությամբ:Առավել ապահով պաշտպանության համար կորպուսը ներսից պատված է մետաղական թաղանթով, որոնք էկրանի ներքո են եւ կորպուսի հակադարձ կողմում, հաղորդում է Ferra.ru-ն:
Սմարթֆոնը հագեցած է 4 դյույմ տրամաչափի IPS-էկրանով 800x480 պիքսել լուծմամբ եւ multi-touch հնարավորությամբ: Էկրանի պաշտպանության համար օգտագործվել է ճապոնական ASAHI Glass ամուր ապակի, որը հաստությունը երեք անգամ գերազանցում է սովորական սմարթֆոններին: Հիմնական տեսախցիկն ունի լուծում 8 մեգապիքսել լուծում, իսկ առջեւինը՝0.3 մեգապիքսել: Սարքի պաշտպանիչ բնութագրերը թույլ են տալիս ստորջրյա նկարահանումներ անել, գիշերային կադրերի համար առկա է լուսարձակում:Սմարթֆոնն ունի կապի 3G մոդուլ, Wi-Fi եւ Bluetooth: Ներկառուցված է GPS-մոդուլ X- driver, որը կարող է օգտագործվել որպես մեքենայի նավիգատոր: Սմարթֆոնն աջակցում է երկու SIM-քարտերի առակայություն: Մարտկոցի հզորությունը 2500 մԱ/ժամ է: Մարտկոցը բավարար է 6 ժամ զրույցի, 8 ժամ տվյալների փոխանցման եւ 450 ժամ սպասողական ռեժիմի համար: TeXet X- driver-ի առաջարկվող մանրածախ գինը 10499 ռուբլի է:





























