Երկրագնդի մթնոլորտում հայտնաբերվել են վերերկրային ծագմամբ օրգանիզմներ: Բրիտանական երկու՝ Բուքինգեմյան ը Շեֆֆիլգդայն համալսարարնների գիտնականները պնդում են՝ դա ապացույց է առ այն, որ մենք Տիեզերքում միակը չենք:

Խոսքը վերաբերվում է ջրիմուռների բարեկամ միկրոօրգանիզմներին: Դրանք հայտնաբերվել են ոչ թե հեռավոր Տիզերքում, այլ Երկրագնդի ստրատոսֆերայում (ծովի մակերեւույթից 10 կմ եւ ավելի բարձր): Միկրոօրգանիզմները հայտնվել են զոնդի պատերին, որը գտնվել է մոլորակի մակերեւույթից 25 կմ բարձրության վրա: Նախկինում նմանատիպ ոչ մի բան չի հանդիպել, առավել եւս ջրիմուռներ, ինչը թույլ է տալիս գիտնականներին եզրակացնել, որ կենսակերպի այդ տեսակներըը հայտնվել են ստրատոսֆերայում՝ ճանապարհորդելով տիեզերքում երկնաքարերի վրա, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Գիտնականների մեկ այլ խումբ ենթադրում է, որ, լիովին հնարավոր է, ջրիմուռները հայտնվել են ստրատոսֆերայում երկրից, օրինակ՝ հրաբխի ժայթքումից հետո: