Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի անձնական իրերով «ժամանակի կապսուլան», որը 30 տարի առաջ թաղվել էր ամերիկյան Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում, հողից գտել են «Պեղումներ կատարողները» (Diggers) հեռուստաշոուի մասնակիցները:

Չորսմետրանոց «Ասպենի ժամանակի խողովակը» (Aspen Time Tube) դաշտում դրվել էր 1983թ. դիզայնի միջազգային կոնֆերանսից հետո, որին մասնակցում էր Ջոբսը:

Նախատեսվել էր կապսուլան հանել 20 տարի անց, սակայն դաշտի վերանախագծման պատճառով այն չէին կարողացել գտնել, գրում է  Daily Mail-ը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ խողովակում եղել է համակարգչային Lisa մկնիկ, որը Ջոբսն անվանել էր իր դստեր պատվին, տարբեր լուսանկարներ, ձայներիզներ, նաեւ` վեց տարա  գարեջուր, որը պետք է դառնար «Սթիվ Ջոբսի ժամանակի կապսուլան» գտնողի պարգեւը: