Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում շունը փրկել է տիրոջ փոքրիկ երեխային, ով դուրս էր մնացել ուշադրությունից եւ սողում էր ծովի ուղղությամբ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում հանգիստն անցկացնող ընտանիքի շունը փրկել է փոքրիկ երեխային, ով մի պահ դուրս էր մնացել մեծերի ուշադրությունից եւ սողում էր դեպի ծով, որի ալիքներն այդ պահին անցնում էին կես մետրը։

Այդ ընթացքում Կոկեր-սպանիել ցեղատեսակի շունը կտրել է երեխայի առաջը՝ թույլ չտալով նրան մոտենալ ծովին եւ բարձր հաչացել՝ ծնողների ուշադրությունը գրավելու համար։  Շան հաչոցը լսած մայրն արագ վազել եւ գրկել է երեխային։

Շան կողմից երեխային փրկելու տեսարանը խիստ հուզել է ծովափին գտնվողներին