Պենտագոնը Twitter-ում Ֆիլիպիններում երկու կինոթատրոնների պայթյունի վերաբերյալ անհաջող կատակի պատճառով արգելափակել է սեփական ստորաբաժանման՝ Ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների դեմ պայքարի միավորված կազմակերպության(JIEDDO) էջը:
The Raw Story-ի տվյալներով, Ֆիլիպիններում ողբերգական իրադարձություններից հետո JIEDDO-ի աշխատակիցներից մեկը Twitter-ում գրել է, որ հնարավոր է այնետեղ ցանկացել են ցուցադրել «Ջիլի» ֆիլմը՝ ռոմանտիկ կատակերգություն Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ, որը ինչ-որ ժամանակ ճանաչվել էր տարվա վատթարագույն ֆիլմ: Գրառումը բողոքի ալիք է հարուցել, սակայն շուտով միկրոբլոգում նույն տխրահռչակ ֆիլմի վերաբերյալ նոր կատակներ են հայտնվել, հաղորդում է Russia Today-ը:
Վերջապես, երբ բացասական արձագանքների թիվը զգալիորեն ավելացավ, գերատեսչությունը պաշտոնապես ներողություն խնդրեց՝ խոստովանելով, որ «գրառումներն անհաջող էին»:
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը միկրոբլոգում հայտարարել է, որ «վիրավորական ու անտեղի արտահայտությունների համար» հրահանգել է հեռացնել JIEDDO-ի էջը: Ինչպես ասվում է Պենտագոնի պաշտոնական հայտարարությունում, հիմար կատակի հեղինակներին «զգուշացումներ են արվել»:





























