Սեպտեմբերի 21-ին հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությամբ «Անկախության համազգային երթը» Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նստավայր,անցել է լարված մթնոլորտում, բայց առանց լուրջ միջադեպերի: Երթին հետեւող ոստիկանները ամբողջ ընթացքում փորձում էին երթի մասնակիցներին թույլ չտալ դուրս գալ փողոց, ինչը ոչ միշտ էր հաջողվում:

Նախագահականի դիմաց, այնուամենայնիվ, ոստիկանների հաջողվել է կասեցնել երթի ընթացքը: Ակցիան շարունակվել է նախագահական նստավայրի դիմացի մայթին: Կարճ ժամանակ անց մասնակիցները վերադարձել են Ազատության հրապարակ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով` ոստիկանությունը, «հաշվի առնելով օրվա նշանակությունը, որոշելէր հանդուրժող լինել»:

Հիշեցնենք,որ «Անկախության համազգային երթն» անցկացվել էր ընդդեմ Մաքսային միությանը միանալու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշման:

Անցորդներին բաժանվող թռուցիկներում, մասնավորապես, գրված էր. «Մենք մերժում ենք Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը հակասում է 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին եւ 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին

Մենք հայտարարում ենք,Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ իր անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող որևէ միության: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի»: