Իրանը պատրաստ է Արեւմուտքի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ: Այդ մաիսն այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Իրանը պատրաստ է Արեւմուտքի հետ բանակցություններ վարել՝ հիմնված հավասարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա»,-ԻՌՆԱ գործակալությունը ներկայացնում է երկրի նախագահի խոսքերը:
Ռոուհանին նշել է Իրանի ժողովրդի իրավունքների ճանաչման անհրաժեշտությունը, այդ թվում նար միջուկային տեխնոլոգիաների եւ ուրանի հարստացման իրավունքը, բացի այդ կոչ է արել Արեւմուտքին «չմտածել միայն սեփական շահերի մասին», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Իրանական ազգը դեմ է հանդես գալիս զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը եւ պաշտպանում է միջազգային բոլոր բանաձեւերը»,- հավելել է նախագահը:





























