YouTube-ում հնարավոր է հոլովակները դիտել օֆլայն ռեժիմում: Այդ մասին հայտնում են վիդեոհոսթինգի պաշտոնական կայքում: Սկզբում առանց համացանցի հետ կապի հոլովակներ դիտելու հնարավորություն կունենան միայն Android եւ iOS համակարգերի սեփականատերը, որոնց բջջային հեռախոսներում առկա է YouTube ծրագիրը: Մանրամասների մասին դեռ ոչինչ չեն հայտնում: Սակայն նշվում է, որ օֆլայն ռեժիմում հոլովակներ հնարավոր կլինի դիտել «կարժ ժամկետում»:
Ամենայն հավանականությամբ նման հնարավորությունը կհանգցենի վիդեոհոսթինգի սպառողական պայմանագրի փոփոխության: Բանն այն է որ այս պահին հոլովակների բեռնումը խախտում է YouTube-ի կանոնները: Ընդ որում դա չի խանգարում ցանկացողներին տեսահոլովակներ ներբեռնել: Համացանցում առկա են մի շարք ծրագրեր, որոնք թույլ են առանց դժվարության տալիս հոլովակներ ներբեռնել, հաղորդում է «Վեստի FM»-ը





























