Յուրաքանչյուր մարդու օրգանիզմում կա օքսիտոցին հորմոն: Ոմանք այն կոչում են «սիրո հորմոն»: Այն պայմանավորում է մարդու սոցիալական ակտիվությունը: Նման եզրակացության են եկել Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները: Հայտնի է, որ հորմոնն ապահովում է մոր եւ երեխայի միջեւ հուզական կապը: Սույն հետազոտությունը հաստատում է, որ օքսիտոցինի կոնցենտրացիան ազդում է նաեւ մարդու սոցիալական ակտիվության վրա: Դա հաստատվել է մկների հետ անցկացրած էքսպերիմենտների արդյունքում: Հորմոնի արտադրության խթանումը դադարեցնելու դեպքում նրանք ավելի ասոցիալ էին դառնում եւ ավելի քիչ շփվում իրենց ցեղակիցների հետ, հաղորդում է Medvesti.ru-ն:
Ընկալիչները տեղակայված են գլխուղեղի այն կենտրոնում, որոնք պատասխանատու են սերոտոնինի՝ ուրախության հորմոնի, արտադրության համար: Գիտնականները կարծում են, որ հետազոտությունը հետագայում կօգնի հոգեկան շեղումներն ու աուտիզմը բուժելիս: Տվյալ պահին այդ հիվանդության բուժումն անհնար է, քանի որ չկա արդյունավետ դեղամիջոց եւ հիվանդության զարգացման հստակ մեխանիզմ:





























