Իրանի Խուզիստան նահանգի Հուսեյնիա քաղաքում 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Fars տեղեկատվական գործակալությունը:
Ըստ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոգրաֆիկ կենտրոնի տվյալների` երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:11-ին` 18 կմ խորությունում:
Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ տվյալներ չկան, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Իրանի տարածքում` Բուշեր քաղաքից 90 կմ հեռավորության վրա, որտեղ ԱԷԿ-ն է գտնվում, 6,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել: Զոհվել էր 37 մարդ, վիրավորվել` 850-ը:





























