Կանադական Vonkil Technologies սթարթափը խելացի մարտկոց է մշակել, որի աշխատանքը կարելի է կարգավորել Bluetooth-ի միջոցով:
«Вatthead»-ը կանադացի հետազոտողների նոր հայտնագործությունն է: Արտաքուստ սովորական մարտկոց հիշեցնող սարքն իրականում «smart» գաջեթ է, որի ներսում Bluetooth չիպ է տեղադրված: Դրա միջոցով վերալիցքավորվող մարտկոցը ազդակ է փոխանցում մնացած լիցքի մասին, ինչպես նաեւ կարող է անջատվել այն ժամանակ, երբ սարքը չի օգտագործվում, հաղորդում է techcrunch.com-ը:
Սովորական մարտկոցների հետ նման մարտկոցների օգտագործումը թույլ կտա այնպես կարգավորել սարքերի աշխատանքը, որ դրանք առավելագույնս երկար ծառայեն: Սմարթֆոնից կամ պլանշետից կարելի է ակնթարթորեն միացնլ կամ անջատել Вatthead-ը, օրինակ, կարեւոր հեռախոսազանգի ժամանակ հեռավորությունից անջատել աղմկոտ մանկական խաղալիքը:
Նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, իսկ դրա հեղինակները նախատեսում են ներգրավել 137.000 դոլարի ներդրումներ, հաղորդում է NEWSru.co.il-ը:





























