Չիկագոյի Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտնականները մշակել են մեթոդիկա, որի միջոցով հնարավոր է քնած ժամանակ խմբագրել մարդու հիշողությունը: Մասնագետները հայտնաբերել են, թե ինչպես է հնարավոր թուլացնել էլեկտրական հոսանքի հարվածի եւ հոտերի վերաբերյալ ասոցիացիաները: Հետազոտսւթյան մանրամասները ներկայացնում է Nature neuroscience-ը:
15 հետազոտվողներ քնած ժամանակ ենթարկվել են հոտի ազդեցությանը, որն ավելի վաղ նրանց մոտ ասոցացվում էր էլեկտրական հոսանքի տհաճ հարվածի հետ: Գիտնականները հուսով էին, որ ծանոթ հոտը կկոնսոլիդացնի տրավմատիկ փորձը, սակայն քնած ժամանակ այդ հիշողություններն ավելի պակաս ցավոտ կթվան: Հաջորդ օրը ստուգում են անցկացրել, որը ցույց է տվել, որ էքսպերիմենտատորի հաշվարկները արդարացել են, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հոտի եւ հարվածի միջեւ ասոցիացիայի ուժը գնահատելու համար օգտագործվել են երկու անկախ մեթոդներ: Մասնակիցների մոտ ակտիվացել է քրտնարտադրությունը: Նրանք, ովքեր հոսանքի հարվածի են սպասել, ավելի ուժեղ են քրտնել: Բացի այդ, МРТ գրանցել է հոտի հանդեպ գլխուղեղի ռեակցիա. Երկու ստուգումներն էլ ցույց են տվել, որ ասոցիացիան լիովին չի անհետացել, սակայն ավելի թույլ է դարձել:





























