Պուտինն օգտվում է Օբամայի պասիվությունից ցարական Ռուսաստանը վերածնելու համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, հանրապետական Դեն Բերթոնը՝ «The Washington Times»-ի կայքում հրապարակված իր հոդվածքում:

«Նախագահը սիրում է ամերիկացիները ուշադրությունը գրավել, այսպես կոչված «ուսուցանող պահի» վրա: Հուսով եմ, նա ուշադրություն է դարձնում, քանի որ Ռուսաստանի նախագահը նրան հենց նոր դաս է տվել: Պուտինն ունի Ռուսաստանի երբեմնի փառքի եւ ազդեցության վերականգնման իր ծրագիրը եւ նա հենց նոր ապացուցեց ամբողջ աշխարհին, որ օգտագործելու է ցանկացած միջոցներ եւ ռազմավարություն, որոնք հարկ կհամարի, այդ նպատակին հասնելու համար»,-ընդգծել է Բերթոնը:

Նախկին կոնգրեսականը կարծում է, որ Ռուսաստանի հակազդելու համար ԱՄՆ պետք է ամենուրեք ամուր կանգնած լինի իր դաշնակիցների կողքին եւ, օրինակ Հարավային Կովկասի պարագայում, համագործակցությունը զարգացնի Ադրբեջանի հետ, այլ ոչ Հայաստանի, որը ռուսների դաշնակիցն է:

Նախկին կոնգրեսականի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով նոր միջնորդի նշանակումը եւ նրա ջանքերով եւս այդ կերպ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակասլացությունը եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ամերիկան հավատարիմ է տարածաշրջանին: «Հակամարտության հանգուցալուծումն օգտակար կլիներ ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջանի համար, քանի որ դա կոչնչացներ ռուսների եւ իրանցիների կողմից ճնշում գործադրելու գլխավոր լծակներից մեկը, որը նրանք օգտագործում են այդ տարածաշրջանի հսկայական նավթի եւ գազի պաշարները իրենց վերահսկողության տակ պահելու համար»,-ընդգծել է Բերթոնը: