Սեպտեմբերի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ինքասպանություն է կատարվել Վանաձորում: Ինքնասպան եղած Դավիթ Մաիլյանը Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում աշխատում էր որպես փորձագետ: Լոռիում  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, նա ինքնասպան է եղել կախվելու միջոցով:

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Լոռու մարզային վարչության  քննչական բաժնի խմբերը, դատախազության աշխատակիցներ, ովքեր հաժարվում ն կատարվածի մասին այլ տեղեկություններ տալ: Ավելի ուշ  NEWS.am-ը լրացուցիչ մանրամասներ կհաղորդի դեպքի վերաբերյալ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի