Microsoft ընկերությունը սեպտեմբերի 23-ին ներկայացրել է Surface պլանշետների երկրորդ սերունդը: Այստեղ ներառվել են Surface Pro 2-ը եւ Surface 2-ը: Առաջին սարքը օգտագործում է Haswell կառույցով Intel պրոցեսոր եւ ղեկավարվում է Windows 8.1 Pro-ի կողմից, իսկ մյուսը հիմնված է ARM-ի վրա եւ ղեկավարվում է Windows 8.1 RT-ի կողմից:
Surface Pro 2-ում պրոցեսորի գործունեության արագությունն աճել է 20 տոկոսով, իսկ գրաֆիկայի արտադրողականությունը ՝ 50 տոկոսով: Էկրանն առավել հստակ է վերարտադրում գույները: Microsoft-ը հայտարարում է, որ պլանշետն ավելի արագ է աշխատում, քան ժամանակակից նոութբուքերի 95 տոկոսը: Նրա միջոցով կարելի է խմբագրել 6Կ լուծմամբ վիդեո:
Surface 2-ն ավելի բարակ է ու թեթեւ, քան նախորդող Surface RT-ը: Այն կվաճառեն սեւ եւ մոխրագույն կորպուսներով: Սարքավորումն ունի Full HD էկրան, ավելի արագ պրոցեսոր եւ USB 3.0 ինտերֆեյս: Surface 2-ի վրա կտեղադրվի MS Office փաթեթ: Գնորդները կկարողանան մեկ տարվա ընթացքում Skype ծրագրով անվճար զանգահարել քաղաքային հեռախոսներին, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Microsoft-ը թարմացրել է Type Cover ստեղնաշարային շապիկը, որը նախատեսված է Surface-ի համար: Նոր շապիկի լուսավորությունը թույլ է տալիս օգտվել մթության պայմաններում:
Երկու պլանշետների վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին: Surface Pro 2-ը կներկայացվօ 64, 128, 256 եւ 512 ԳԲ հիշողությամբ. արժեքը 899 ամերիկյան դոլար է: Surface 2-ն ունի 32 եւ 64 ԳԲ հիշողություն, արժեքն է 449 ամերիկյան դոլար:
Surface պլանշետները Microsoft-ի սեփական մշակումն է: Սարքավորումների առաջին սերունդը ներկայացվել էր 2012 թվականի ամռանը: Սարքավորումները մեծ պահանջարկ չունեին, ուստի 2013թ.-ի հուլիսին կազմակերպությունը ստիպված է Surface RT-ի գինը:











