Կանադական BlackBerry ընկերությունը, որը հայտնի է նույնանուն սմարթֆոնների արտադրությամբ,  4,7 մլրդ դոլարով կգնի ներդրումային կոնսորցիումը՝ Fairfax Financial Holdings Ltd.-ի գլխավորությամբ, եթե առավել առատաձեռն գնորդներ չգտնվեն:

BlackBerry-ն հայտարարել է, որ ընկերության 90%-ի վաճառքի մասին նախնական համաձայնագիր է ստորագրել՝ յուրաքանչյուր ակցիայի դիմաց 9 դոլարով:

Կանադական  Fairfax Financial Holdings Ltd. ապահովագրական խումբն  արդեն իսկ BlackBerry-ի 10% ակցիաների  սեփականատերն է եւ, գնելով մնացած փաստաթղթերը, այն ընկերությունը կմասնավորեցնի, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով  Bloomberg-ը:

BlackBerry սմարթֆոնները դեռ 5 տարի առաջ ամենահեռանկարայիններն էին համարվում: Սակայն վերջին մի քանի տարում ընկերության սմարթֆոնների վաճառքն անշեղորեն կրճատվում էր, իսկ բաժնետոմսերն էլ կորցրել էին արժեքի մոտ 90%-ը: Չգոհացնող ֆինանսական արդյունքները BlackBerry-ին ստիպել էին 2013թ. օգոստոսին հայտարարել իր ակտիվների համար գնորդի որոնման մասին: