Նյու Յորքի հեղինակավոր համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի հովանու ներքո Նյու Յորքում հաքերների համաշխարհային թիմային առաջնություն է ընթանում: Թիմերը, հիմնականում, մասնակցում են հեռակա կարգով, սակայն կան նաեւ թիմեր, որոնք ֆիզիկապես ներկա են Նյու Յորքում:
Կիսաեզրափակիչում առավել լավ արդյունքներ են ցույց տվել Փիթսբուրգի եւ Պեկինի համալսարանների թիմերը: Մրցույթը տարիքային սահմանափակումներ չունի, սակայն եզրափակիչին, որը տեղի է ունենալու նոյեմբերին, հաղթանակը կարող է շնորհվել միայն ուսանողական կոլեկտիվին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Առաջնության գլխավոր հովանավորը ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունն է:
Արդեն մի քանի տարի Նյու Յորքի համալսարանը «սպիտակ հաքերների» է պատրաստում, որոնց կարիքը կա պետական, ինչպես նաեւ մասնավոր կառույցներում:





























