Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանի դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մաիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավոապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»:
Թե ինչն է եղել 36-ամյա ոստիկանի նման քայլի դիմելու պատճառը, ոչ ոք չգիտի, վարկածներ եւս չեն շրջանառվում դեռեւս:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում եւ չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի թիվ 4 շենքի իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձագետ, կոչումով մայոր, 36-ամյա Դավիթ Մայիլյանը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











