Էջմիածնում, սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Պատկանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհուն, ում անունը Լաուրա է, հայտնաբերել են շենքի նկուղի մոտ, դռան վերնամասից կախված վիճակում: Նա 56 տարեկան էր:
Կնոջ ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշված միջադեպով կատարվում է քննություն:




























