Իսրայելական Superm մասնավոր բանկը Facebook-ում սկանդալի պատճառ է դարձել՝ գովազդային փոստ տեղադրելով, որում պատկերված են երեխաներ, որոնց սպանել է հայրը:
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոստը սոցցանցում տեղադրվել է կնոջ անունից, որն այլոց խորհուրդ է տվել կախման մեջ չլինել անկանխատեսելի եւ երբեմն դաժան տղամարդկանցից: Նա դրա համար խորհուրդ է տվել օգտվել սերմնահեղուկի բանկից. «Սա հարմարության հարց չէ, այլ կյանքի եւ մահու»:
Superm-ի ղեկավարությունը հայտարարել է, որ տեղյակ չի եղել նման փոստի հրապարակման մասին եւ չէր արտոնի այդ քայլը, եթե տեքստը նախապես տեսած լիներ: Ժամեր անց փոստը ջնջվել է:
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, վկայակոչելով Jerusalem Post-ը, սեպտեմբերի 18-ին նախկին ոստիկան Էլի Գուրը ներխուժել է նախկին կնոջ տուն եւ խեղդել նրան այնքան, մինչեւ կինը ուշագնաց է եղել: Դրանից հետո 52-ամյա տղամարդը 11-րդ հարկից ցած է նետել իր 5-ամյա որդուն ու 4-ամյա դստերը, ինչից հետո ինքն էլ ցած է նետվել:





























