Սոչիի Լազարեւսկ թաղամասի հայաբնակ Լոո ավանից սեպտեմբերի 24-ին տարհանվել է 40 մարդ:

Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ ժ. 10:00-ին ուժեղ տեղումների պատճառով ջրով ծածկվել 59 մասնավոր բակ: Ջուրը լցվել է նաեւ մի քանի տներ: Տեղի բնակիչներին դուրս են բերել ավանի կառավարական շենքի մոտ:

Փրկարարները հայտնում են, որ այժմ ջրածածկ  տներից ջուրը գրեթե ամբողջությամբ դուրս է մղվել: Մարդիկ արդեն սկսել են վերադառնալ: Սակայն նախօրեին հայտարարված նախազգուշացումը Մեծ Սոչիի ամբողջ տարածքում ուժեղ տեղումների մասին ուժի մեջ է: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ անձրեւները կշարունակեն մինչեւ սեպտեմբերի 25-ի օրվա վերջ, հաղորդում է  «Իններորդ ալիքը»:

Սեպտեմբերի 23, 24, 25-ին Սոչիում փոթորիկի նախազգուշացում էր հայտարարվել, քաղաքում սպասվում է  տեղատարափ անձրեւներ, ամպրոպ, հեղեղ, Սեւ ծովի ավազանում՝ փոթորիկ: