Գիտնականները հայտնաբերել են գեն, որը ջնջում  է «հին հիշողությունները»: Այս բացահայտումը կարող է օգնել բուժել հետվնասվածքային սթրեսային խանգարումը: Խոսքը Tet1 գենի մասին է, որի դերն ուսումնասիրվել է կրծողների հետ էքսպերիմենտների ժամանակ: Ինչպես հաղորդում է Health Day-ը, գենը վերահսկում է մի խումբ այլ գեներ, որոնք անհրաժեշտ են հին հիշողությունները վերացնելու համար:

Tet1 գենի ակտիվության մակարդակի բարձրացումը կարող է օգնել հետվնասվածքային խանգարումներով մարդկանց տհաճ հիշողություններն ավելի հաճելիներով փոխարինել: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսուցման եւ հիշողության ինստիտուտը փաստում է, որ գենի վրա ներազդումը թույլ կտա ակտիվացնել հիշողությունների մարման գործընթացը, հաղորդում է MedDaily.ru-ն: