Facebook-ի նման սոցիալական կայքերի մշտական օգտագործումը հրահրում է կարճաժամկետ հիշողության վատացում, նախազգուշացնում են Սթոքհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները: Ցանցում երկար մնալը խանգարում է ուղեղին կարեւոր տեղեկությունը պահպանել, գրում է   Nature World News-ը:

Մարդիկ հույսները դնում են աշխատանքային կամ կարճաժամկետ հիշողության վրա՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհում: Լավ գործող աշխատանքային հիշողության դեպքում ուղեղն ունակ է հիշելու բոլոր մանրամասները: Դա օգնում է առաջադրանքները կատարելիս:  Իսկ համացանցում երկար մնալն ուղեղին թույլ չի տալիս մաքրել անպետք տվյալներով «մատյանները»՝ տեղ բացելով կարեւոր տեղեկության համար: Զգայական տեղեկության վերամշակման ժամանակ, օրինակ՝ խոսքի կամ տեսագրության, անհրաժեշտ է մասնակի աշխատանքային հիշողություն:  Այդպիսով, աշխատանքային հիշողության հնարավորությունները նվազում են, հաղորդում է  MedDaily.ru-ն:

Իսկ երբ մարդը փորձում է աշխատանքային հիշողությունում շատ տեղեկություն պահպանել, տեղեկության մշակման որակը նվազում է: Ի հեճուկս տարածված այն կարծիքի, թե  ուղեղը հեշտությամբ տեղեկությունը կարճաժամկետ հիշողությունից տեղափոխում է երկարաժամկետ հիշողության, միանգամից մի քանի գործով զբաղվելու փորձերը գերծանրաբեռնվածություն են առաջացնում, որն էլ նվազեցնում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը: