«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը պարգեւատրել են սոցիալական լրագրության մրցույթի հաղթողներին: Սոցիալական լրագրությանը նվիրված մրցույթն անցկացվել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների եւ կինոյի ինստիտուտի հետ համատեղ`«Նովոյե վրեմյա» թերթի տեղեկատվական աջակցությամբ:
Երեք ամիսների ընթացքում մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները տպագրվել են «Նովոյե վրեմյա» թերթի էջերում:
Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների եւ կինոյի ինստիտուտի ղեկավարներ, «Նովոյե վրեմյա» թերթի խմբագրական խորհրդի անդամներ եւ «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներ: Մրցույթի հաղթող դարձավ ՀՌՀ-ի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Իսրայելյանն «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, բայց չի սովորեցնում...» ծխելու պայքարի դեմ անհրաժեշտությանն ուղղված հոդվածով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների եւ կինոյի ինստիտուտի 3-րդ եւ 4-րդ կուրսի ուսանողուհիներ Աշխեն Սամվելյանը «Ծերերն այստեղ տեղ չունեն» հոդվածով` նվիրված ծերունիների միայնության խնդիրներին, եւ Մարիամ Սամվելյանը «Գերությունում…» հոդվածով` նվիրված ընտանեկան բռնությունների հիմնախնդրին:
Հաղթողն «ԱրմենՏել» ընկերության կողմից պարգեւատրվել է Samsung Galaxy S III խելախոսով, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են Samsung Galaxy S II խելախոսներ: Բոլոր հաղթողները ստաժավորման հնարավորություն են ստացել Հայաստանի առաջատար տպագիր լրատվամիջոցներից մեկում:
Հիշեցնենք, որ արդիական սոցիալական թեմային նվիրված լավագույն հոդված մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի գարնան եւ ամռան ամիսներին: Մրցույթի հանձնաժողովի դատին են ներկայացրել տասնյակ աշխատանքներ: Մրցույթի նպատակն է աջակցել արհեստավարժ եւ որակյալ լրագրությանն ուղղված երիտասարդների կրթման գործընթացին:




























