Իրանական «Կոկնուս» թատերախումբը ծրագրում է հոկտեմբերի 1-8 Երանում կայանալիք «Հայ-Ֆեստ» Միջազգային թատերական փառատոնի ժամանակ ներկայացնել երկու պիես: «Ես սիրում եմ Աստծուն» եւ «Դատարկ քայլեր» ներկայացումների ռեժիսորն է Ամին Սալարին: Այս մասին գրում է «Tehran Times»-ը:
Սալարիի խոսքով՝ «Հայ-Ֆեստի» տնօրեն Արթուր Ղուկասյանը «Ես սիրում եմ Աստծուն» ներկայացումը դիտել է Թեհրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, որից հետո թատերախմբին հրավիրել է ելույթ ունենալ Հայաստանում: Քանի որ մյուս ներկայացման անձնակազմը նույնն է, այդ պատճառով երկու պիեսներն էլ կներկայացվեն երեւանյան փառատոնի ժամանակ:
Նշենք, որ «Հայ Ֆեստին» կներկայանան իտալական, բրիտանական, ռուսական եւ արգենտինական թատերախմբեր:





























