ԱՄՆ-ն մտադիր չէ հասնել Իրանում ռեժիմի փոփոխությանը եւ հարգում է խաղաղ ատոմային էներգետիկայի իրավունքը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
«Մենք ռեժիմի փոփոխության չենք ձգտում եւ հարգում ենք իրանցիների խաղաղ ատոմային էներգետիկա ունենալու իրավունքը»,-ասել է նա:
Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որպեսզի Իրանն իրականացնի միջուկային զենքի չտարածման իր պարտավորվածությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Օբաման նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Իրանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքին: Նա նշել է, որ ճանապարհը կարող է խրթին թվալ, սակայն պետք է ընտրել դիվանագիտության ուղին:





























