Սեպտեմբերի 23-ից քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսվել է Փոքր կենտրոնի գովազդային վահանակների ապամոնտաժումը: Մինչև հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ Նովա, Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան, Տիգրան Մեծ փողոցների գովազդային մեծ և միջին չափի վահանակները, իսկ մինչև տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները: Աշխատանքները կատարվելու են գիշերը՝ երթեւեկությունը չխոչընդտելու համար: Քաղաքապետարանը նախապես ներողություն է խնդրել բնակիչներից՝ գիշերային ժամերին ապամոնտաժող տեխնիկայի աղմուկի համար:
Երեկ երեկոյան ժամը 23-ից ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ Նովա, Թումանյան և Խանջյան փողոցներում: Սյուները եւ վահանակները հեռացնում են գովազդային գործակալությունները սեփական միջոցներով:











Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











