ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Հասան Ռուհանիի հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակներում չի կայանա: Այս մասին հաղորդել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Ռուհանիի եւ Օբամայի հանդիպման հնարավորությունը մի քանի օր շարունակ քննակել են երկու կողմերն էլ, սակայն նրանց աշխատանքային գրաֆիկները շատ բարդ է եղել համատեղել: Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը նախ եւ առաջ պատրաստ չի եղել իրանական կողմը: Այնուամենայնից, ԱՄՆ եւ Իրանի միջեւ միջուկային խնդրի շուրջ կարգավորումներն ընթանում են աշխատանքային մակարդակում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Նյու Յորքում կհանդիպեն միայն ԱՄՆ եւ Իրանի ԱԳ նախարարները:





























