Արգենտիանյի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, հադես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանին, Իրանին համագործակցության կոչ է արել՝ կապված 1994-ին Բուենոս Այրեսիհրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները հետաքննելու հետ:

Արգենտինան այդ խոշոր ահաբեկչության կազմակերպման եւ իրականացման մեջ մեղադրում է իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին եւ կառավարության յոթ պաշտոնյաների: Իրանի իշխանությունները միշտ կտրականապես հերքել են մեղադրանքները: 2013-ի սկզբին երկու երկրները «Փոխըմբռնման մասին հուշագիր» են ստորագրել, որում պայմանավորվել են համատեղ հետաքննել պայթյունը, սակայն Արգենտինայի պատվիրակության խոսով, Իրանը մինչ օրս պատրաստակամություն չի դրսեւորել այդ ուղղությամբ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Կրիշները հույս է հայտնել, որ Իրանի նոր կառավարությունը «հակված կլինի բանակցեու» եւ կոչ է արել Իրանին ամրապնդել հուշագիրը, ինչպես ավելի վաղ դա արել է Արգենտինան: