Ամերիկյան Լինքոլն-Նեբրասկա համալսարանի հնագետները Թուրքիայի հարավում հայտնաբերել են Աֆրոդիտեի մարմարե արձանի գլուխը:

Գտածոյի բարձրությունը 25 սմ է: Նրանց կարծիքով այն մ. թ. ա. երրորդ դարին է վերաբերում: Ենթադրվում է, որ գլուխն Աֆրոդիեի արձանինն է՝ կապված մազերի հարդարման հետ, որով ամենից հաճախ պատկերել են հենց այս աստվածուհուն, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:

2012-ին նրանք նույն տեղանքում հայտնաբերել են նաեւ հունական խճանկար՝ 148 քմ մակերեսով: