Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Դիպլոմա» եւ Տերյան փողոցում գտնվող «Նայս» ակումբների փաստացի ղեկավարը (Իրանի քաղաքացի), հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բանն այն է, որ Կարին անունով Իրանի քաղաքացին այս ակումբներն աշխատեցնում է որպես պոռնկատներ: Վերջինս այստեղ նա կազմակերպել է իր հայրենակիցների ու հայ աղջիկների հանդիպումները, այդպիսով նպաստելով հայ կանանց պոռնկությամբ զբաղվելուն:

Նշենք, որ այս ակումբներում մեկ անձի մուտքը վճարովի է, արժե 5 հազար դրամ: Հայաստանում Կարինը նման գործունեություն է ծավալում արդեն մի քանի տարի: NEWS.am-ի այն հարցին, թե ի՞նչ իրավական ընթացք է ստացել այս բացահայտումը, ոստիկանության լրատվական վարչությունից պատասխանել են, որ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է կատարվում: