Samsung կորպորացիան Սեուլում անցկացված նորույթների հերթական ցուցադրության ժամանակ հաստատել է սեփական պլանները՝ կոր էկրանով սմարթֆոններ արտադրելու վերաբերյալ: Նորույթը սպառողին կհասնի արդեն այս տարվա հոկտեմբերին:
Ավելի վաղ ինտերնետում տեղեկություններ էին տարածվել, որ կորեական արտադրողը մտադիր է Galaxy Note 3-ի սեփական տարբերակն արտադրել՝ ճկուն դիսփլեյով: Չի բացառվում, որ Samsung-ի ներկայացուցիչները հենց այս սարքն են նկատի ունեցել:
Արժե նաեւ նշել, որ CES 2013 ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է YOUM անվանումով սմարթֆոնի գործող կոնցեպտը, որի էկրանի մի կողմը կորություն ունի:
Կոր դիսփլեյները գնալով ավելի պահանջարկված են դառնում: Բեռլինում IFA 2013 ցուցահանդեսում կոր էկրաններով հեռուստացույցների միանգամից մի քանի մոդելներ են ներկայացվել, որը ֆիլմերի դիտումն ավելի հարմարավետ է դարձնում:




























