Հարավկորեական Samsung ընկերությունը ծրագրել է թողարկել ոսկեգույն կորպուսով Galaxy S4 սմարթֆոն, որի մասին տեղեկացնում է «Twitter»-ում Samsung-ի՝ Մերձավոր Արեւելքի բաժանորդների համար նախատեսված էջը:
Սեպտեմբերի 25-ին «Twitter»-ում հրապարակվել էր ոսկեգույն կորպուսով Galaxy S4-ի լուսանկարը: «Ներկայացնում ենք նոր ոճային Gold Edition, որը հենց Ձեր համար է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այն մասին, թե երբ ու որ երկրներում սարքավորումը կներկայանա, ոչինչ չի հաղորդվում, ինչպես նաեւ արժեքի մասին, հաղորդում է Forbes.ru-ն:
Ինչպես նշում է The Verge-ն, սմարթֆոնը կներկայացնեն երկու գույներում՝ ոսկե-վարդագույն եւ ոսկե-դարչնագույն: Galaxy S4-ի լուսանկարը համացանցում հայտնվեց երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ սմարթֆոնների շուկայում Samsung-ի հիմնական մրցակից Apple-ը ներկայացրեց իր նոր iPhone 5S-ը, որը նույնպես ոսկեգույն կորպուս ունի:





























