Իրանի դեմ պատժամիջոցները պետք է մեղմացվեն, եթե առաջընթաց արձանագրվի իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցում: Այս մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Washington Post թերթին տված հարցազրույցում:

«Պատժամիջոցները ներդրվել են Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում արդյունքների բացակայության պատճառով: Եթե այդ հարցում առաջընթաց արձանագրվի, դրան պետք է հետեւի պատժամիջոցների մեղմացում, իսկ վերջնարդյունքում նաեւ դրանց վերացումը»,-նշել է Լավրովը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա նաեւ հուսադրող է համարել Իրանի իշխանությունների վերջին հայտարարությունները: «Նրանք հաստատեցին բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը եւ ցանկություն հայտնեցին առավել բաց եւ արդյունքի հասցնող նպատակաուղղված դիրքորոշում որդեգրել: Իհարկե, պայմանով, որ իրենք նույնպիսի վերաբերմունքի կարժանանան»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: