ՄՏԿ-ին միակցվել է «Սոյուզ ՏՄԱ-10Մ» օդանավը: Այն տիեզերք է հասցրել միջազգային անձնակազմի՝ երկու ռուսների՝ Օլգա Կոտովային եւ Սերգեյ Ռյազանսկիին, ինչպես նաեւ ամերիկացի աստղանավորդ Մայքլ Հոփքինսին, որոնք տիեզերքում կաշխատեն 4 ամիս:
Երեք տիեզերագնացներ մեկնումից հետո տիեզերակայանի անձնակազմի անդամների թիվը կդառնա վեց, նրանք միասին կաշխատեն մինչեւ նոյեմբեր:
Անձնակազմը պետք է գիտակիրառական հետազոտություններ ու փորձարկումներ կատարի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՆՏՎ-ն հայտնում է, որ «Սոյուզ ՏՄԱ-10Մ» օդանավը եւս մեկ կարեւոր առաքելություն ունի. Տիեզերագնացները պետք է առաջին անգամ տիեզերք տանեն Սոչիի օլիմպիադայի Օլիմպիական ջահը:
Ջահը տիեզերք դուրս կբերեն նոյեմբերի 9-ին, այդ պահն ամբողջ աշխարհը կարող է տեսնել ուղիղ եթերով, իսկ մի քանի օրից այն կբերվի Երկիր: Եվ հենց դրանից կսկսվեն օլիմպիական մրցումները:
Օլիմպիական ջահը ՄՏԿ կտեղափոխվի մյուս չվերթով՝ նոյեմբերի սկզբին:





























