Հարավկորեական ВВС F-5E կործանիչն, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կործանվել է երկրի կենտրոնական հատվածում գտնվողն Չհունչհոն Պուկտո նահանգի լեռներում: Օդաչուն բարեհաջող կատապուլտվել է եւ չի տուժել, հաղորդել են Ռազմաօդային ուժերի շտաբի ներկայացուցիչները:

Կործանիչը, որն օդ էր բարձրացել տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:48-ին (Երեւանի ժամանակով 05:48-ին) Չհոնջու ավիաբազային, պատրաստվում էր մի շարք վարժանքներ իրականացնեն, սակայն քիչ անց Չընպհյոն բնակավայրի մոտ  բախվել է ժայռին:

Օդանավի 32-ամյա օդաչու կապիտան Լին փորձել է վայրէջք կատարել, սակայն կործանիչի շատ թեքվածության պատճառով դա չի հաջողվել: Օդաչուն ներկայումս գտնվում է զինվորական հոսպիտալում, որտեղ նրան զննում են բժիշկները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Վթարից 50 րոպե անց տեղի է ունեցել պայթյուն: Ներկայումս նոր պայթյունի վտանգը պահպանվում է, ուստի զինվորականներին եւ հրշեջներին թույլ չեն տալիս մոտենալ դեպքի վայրին:

Ռազմաօդային ուժերը հետաքննություն են սկսել: