Twitter ընկերությունը նոր գործառույթ է թողարկել, որն օգտվողներին թույլ կտա արտակարգ իրավիճակների մասին ծանուցում ստանալ: Այս մասին իր միկրոբլոգում հայտարարել է ընկերության մենեջեր Գաբի Պենան:
Գործառույթը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում բնակվողների համար: Ծանուցում ստանալու համար հարկավոր է ակտիվացնել գործառույթը Twitter-ի էջում: Ծանուցումները հատուկ նշան կունենան՝ զանգ՝ նարնջագույն շրջանակում:
Նախաձեռնությանն արդեն միացել են Կարմիր խաչի ամերիկյան կոմիտեն, Հիվանդացությունների վերահսկողության կենտրոնը, Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը եւ այլ կազմակերպություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























