Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արհմիության ներկայացուցիչները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի ընդունարանում դիմում են թողել՝ խնդրելով դադարեցնել Ակադեմիայի վերաբերյալ բարեփոխումները, որի տակ ստորագրել է 121 865 մարդ: Ստորագրությունները, ընդհանուր առմամբ, տեղավորված են եղել երկու արկղներում:

Հաղորդվում է, որ ստորագրահավաքը սկսվել է դեռեւս հուլիսին: Փաստաթղթի հեղինակները պահանջում են, որ ակադեմիայի հարցերի շուրջ լայն, հանրային քննարկումներ անցկացվեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ընդգծում է «Lenta.Ru»-ն, գիտնականներն արդեն խնդրանքով դիմել են Պուտինին, սակայն չնայած դրան, բարեփոխումների մասին օրինագիծն արտոնվել է սեպտեմբերի 25-ին: