Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի օրակարգից հանվի Իրանին С-300 ԶՀՀ մատակարարելը տապալելու հարցը: Այս մասին Ներքին Տագիլում Russia Arms Expo-2013 ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Գործարքը չեղյալ համարելու համար Իրանը Ռուսաստանից պահանջում է վճարել 4,2 մլրդ դոլար: Մատակարարումը չեղյալ հայտարարելու պատճառը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւն էր:

«Ցանկանում ենք, որպեսզի այդ հարցը կարգավորվի եւ խնդիրն անհետանա ռուս-իրանական հարաբերությունների օրակարգից»,-ասել է Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: