Ամերիկյան CNN հեռուստաալիքը եթեր է հեռարձակել Հոլոքոստի մասին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքերի սխալ մեկնաբանությունը: Իրանի նախագահի խոսքերը կրճատվել են, իմաստը՝ աղավաղվել թարգմանչի կողմից, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Գործակալությունը ներկայացրել է հստակ թարգմանութունը, որը աղավաղել էր CNN-ը եւ ինչի արդյունքում միջազգային լրտավամիջոցները շրջանառել էին այն լուրը, թե Իրանը ճանաչել է Հոլոքոստի փաստը:
Այս հարցազրույցը CNN-ը վերնագրել էր այսպես. «Ռուհանին Հոլոքոստը կոչել է հրեական ազգի դեմ՝ դատապարտման արժանի հանցագործություն»: Սա կրկնել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, հաղորդում է Russia Today-ը:





























