Սլովակիայում եւ Չեխիայում հեռահաղորդակցումների կարգավորման մարմինները՝ TUSR-ը եւ CTU-ն, շահել են Եվրամիության հայտարարած մրցույթում, որը վերաբերում էր ԱՊՀ վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային էլեկտրոնային հեռահաղորդակցության ոլորտում իրենց փորձը փոխանցելուն։ Այս մասին գրում է «Telecompaper»-ը։
TUSR-ը եւ CTU-ն համատեղ շահել են Եվրոպական հանձնաժողովի հայտարարած մրցույթը, որի նպատակն է Արեւելյան գործընկերության երկրներում հեռահաղորդակցումների կարգավորման ազգային գործակալությունների զարգացման ծրագրի իրագործումը։
TUSR-ի փորձագետները Սլովակիայում Արեւելյան գործընկերության երկրների կարգավորող մարմինների համար նորմատիվա-իրավական հիմքի ստեղծման թրեյնինգ են անցկացրել՝ շուկայի համապատասխան վերլուծությամբ եւ լայնաշերտ հասանելիության մեծածախ վաճառքի հստակ օրինակներով։
Նախագիծը ֆինանսավորում է Եվրամիությունը։





























