Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանի «գերնպատակ» է հայտարարել միջուկային զենքի ապառազմականացումը եւ կոչ է արել բոլոր միջուկային գերտերություններին ոչնչացնել զինանոցը: Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ:

«Միջուկային գերտերությունները ապառազմականացման հարցում առաջնային պատասխանատվություն են կրում: Ես կոչ եմ անում հետեւել օրինավոր այդ պարտավորություններին»,- ասել է Ռոուհանին:

Նրա խոսքով, միջուկային ապառազմականացումը շարունակում է մնալ Իրանի «գերխնդիրը»: Ռոուհանին միաժամանակ նաեւ որպես Չմիավորման շարժման ղեկավար առաջ է քաշել միջուկային ապառազմականացման ծրագիր. միջազգային կոնֆերանսի հրավիրում, սեպտեմբերի 26-ի հայտարարումը միջուկային ապառազմականացման օր եւ հինգ տարուց բարձր մակարդակիմիջազգային կոնֆերանսի հրավիրում՝ այդ ուղղությամբ աշխատանքները գնահատելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԻԻՀ նախագահը նաեւ հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքի ապամիջուկայնացման հարցում միջազգային ջանքերը չարդարացան եւ կոչ է արել Իսրայելին միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին(ՄԶՉՊ):

«Իսրայելը տարածաշրջանում միակ երկիրն է, որ միջուկային զենք ունի, եւ նա պետք է միանա այդ պայմանագրին»,- հայտարարել է իրանցի առաջնորդը: «Ոչ մի երկրում միջուկային զենքի չպետք է լինի, քանի որ վատ զենքը լավ ձեռքերում չի հայտնվում»,- վկայակոչելով AFP-ին՝ Հասան Ռոուհանիի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»: