Google ընկերությունը տոնում է 15-րդ տարեդարձը: Օրը, որը Google-ն ընտրել է որպես իր տարեդարձ, գաղտնիք է մնում: Ընկերությունը հիմնադրվել է 1998-ի սեպտեմբերի 2-ին, իսկ google.com դոմենը գրանցվել է դեռեւս 1997թ սեպտեմբերի 15-ին: Սակայն ընկերությունն իր ծննդյան օրը ձևականորեն տոնում է 1998-ի սեպտեմբերի 27-ից:

Տոնական լոգոտիպում կա 6 գունավոր տառ, որոնք միասին կազմում են Google բառը: Կազմակերպված է նաեւ հատուկ խաղ, որին կարող է միանալ նաեւ ինտերնետ-օգտագործողը:

Ամերիկյան ինտերնետ-նախագծերից Google-ը ամենաթանկարժեքն է՝ մոտ 295 մլրդ դոլար: