Ռուսաստանում Т-80 տանկի բազայի հիման վրա ստեղծել են հրշեջ ավտոմեքենա՝ 100 մետր ջրաշիթով: Նոր մեքենան ստեղծվել է «Ուրալվագոնզավոդում»:
Գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Խալիտովը Նիժնի Տագլի ցուցահանդեսում «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է, որ դա յուրահատուկ մեքենա է՝ նախատեսված հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների համար:
Այդ մեքենան ստեղծվել է ՊՆ հանձնարարությամբ: Համալիրը հեռակառավարվող է՝ հարստացված հետախուզական համակարգով եւ կարող է փոխանցել այն, ինչ տեղի է ունենում իր կողքին: Մեքենան կարող է աշխատել շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Ավելի ուշ նմանատիպ մեքենա կստեղծվի նաեւ Т-72 տանկի հիման վրա:





























