Facebook-ում հնարավորություն է ստեղծվել խմբագրել ավելի վաղ հրապարակված փոսթերը: Համապատասխան գործառույթն ավելացել է սոցցանցի կայքին, ինչպես նաեւ Android-ի համար Facebook-ի բջջային ծրագիրը:
Փոսթերի փոփոխության պատմությունն այժմ կարելի է դիտել՝ սեղմելով հաղորդագրության հրապարակման ժամանակի կողքին տեղադրված հատուկ հղումի վրա: Նախկինում փոսթը փոփոխելու համար օգտագործողները ստիպված էին ջնջել այն, փոփոխել եւ հետո կրկին տեղադրել: Այդ կերպ անհետանում էին բոլոր մեկնաբանություններն ու «լայքերը»:
Նոր ֆունկցիան առայժմ հասանելի է միայն փոքրաթիվ օգտագործողների: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Facebook-ը գործարկվել է 2004թ եւ աշխարհում ամենահայտնի սոցցանցն է: Կայքում գրանցված է մեկ միլիարդից ավելի օգտագործող:





























