Ամերիկացի հաքերին հաջողվել է ստանալ 4 մլն ամերիկացիների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Միշել Օբամայի տիկնոջ՝ Միշելի, տվյալները, փոխանցում է Teleport 2001-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Հաքերային հարձակման զոհ են դարձել Բիլ Գեյթսը, Էշթոն Քաթչերը, Բեյոնսեն, Jay-Z-ն, Բիթնի Սփիրսը եւ այլք: Ենթադրվում է, որ տեղեկատվության արտահոսքը տեղի է ունեցել 2013-ի սկզբին: տվյալները ձեռք են բերել SSNDOB պորտալում՝ կոնկրետ մարդու մասին տեղեկություններ կարելի է ստանալ ընդամենը 50 ցենտով:

Դեռեւս 2013-ին բացահայտվել է կրեդիտային քարտերի համարների հետ կապված խոշորագույն խարդախություն: Մեղադրանք է ներկայացվել 4 ռուսների եւ 1 ուկրաինացու, որոնք զանգվածային շորթումների են դիմել: