Լոսանջելեսցի երեխաներին արգելել են տուն տանել դպրոցական iPad-ները: Դրանք երեխաներին են տրվել ուսումնական հաստատություներում պլանշետների ներդրման ծրագրի շրջանակներում, հաղորդում է Los Angeles Times-ը:

Պարզվել է, որ նրանք տանը «կոտրում են» սարքերը՝ շրջանցելով պլանշետների վրա տեղադրված կայքերի այցելության և ծրագրերի տեղադրման արգելքները: Միայն մեկ քաղաքային դպրոցում նման քայլերի են գնացել մոտ 300 աշակերտներ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Լոս Անջելեսում պլանշետների ներդրման ծրագիրը ներկայացվել է 2013-ի հունիսին: